Սևանա լճում ջրահեղձում է կանխվել

Սևանա լճում ջրահեղձում է կանխվել

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում օգոստոսի 19-ին` ժամը 18.50-ին ահազագ է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 67կմ-ի մոտակայքում` ափից մոտ 40մ հեռավորության վրա, մարդ է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը և 3 հրշեջփրկարար, սակայն ջրափրկարարները և Գավառի ոստիկանության բաժնի աշխատակիցները տարածքի հետախուզման արդյունքում խողդվող քաղաքացի չեն հայտանբերել: Ահազանգողի հետ հետադարձ կապի միջոցով պարզվել է, որ խեղդվող քաղաքացին ականատեսների օգնությամբ դուրս է եկել ափ:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news