Նոյեմբերին կկայանա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Նոյեմբերին կկայանա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամները Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո մի քանի շաբաթ կհանգստանան, ապա կվերադառնան մարզումներին:

Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, իրենք արդեն սեպտեմբերից կսկսեն նախապատրաստվել արդեն նոր քառամյա ցիկլին:

“Նոյեմբերին կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո հավաքականը կկազմավորվի և կմեկնի Ծաղկաձոր: Այնտեղ մենք կունենանք ընդհանուր և ֆիզիկական պատրաստվածության մարզումներ”,- նշեց Ջուլֆալակյանը:

Հոկտեմբերին կկայանա Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ըստ մարզչի, սա հնարավորություն կտա երիտասարդ ըմբիշներին ավելի փորձ ձեռք բերել:

Նշենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշներից արծաթե մեդալ էր նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Արթուր Ալեքսանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Partner news
 Ուշագրավ
Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու
Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից
Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում
Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ
Partner news