Օրեր առաջ փրկարարների օգնությամբ տուն վերադարձած հայ լեռնագնացն այսօր հանդիպել է Արմեն Երիցյանին

Օրեր առաջ փրկարարների օգնությամբ տուն վերադարձած հայ լեռնագնացն այսօր հանդիպել է Արմեն Երիցյանին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանին, որը բարձրանալով Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը, հայտնվել էր բարդ իրավիճակում։ Մի քանի օր անընդհատ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ`պարբերաբար ճշտելով իրավիճակը և օժանդակելով որոնողափրկարարական աշխատանքներին: Ա. Միրիբյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱԻ նախարարին` նշելով, որ երբևէ չէր կարծում, թե շարքային քաղաքացու համար կարող է ոտքի կանգնել մի ամբողջ համակարգ, այն էլ ոչ միայն իր երկրում, այլև` օտար։ Հիշեցնենք, որ oգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրաբյանը լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը և չի կարողանում ինքնուրույն իջնել:

Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը հատել էր լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել լեռան ստորոտում գտնվող փրկարարների ճամբարին։

Partner news
 Ուշագրավ
Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
Partner news