Մահացել է ամերիկյան առաջին կին-կատակերգուներից մեկը` Ֆիլիս Դիլերը

Մահացել է ամերիկյան առաջին կին-կատակերգուներից մեկը` Ֆիլիս Դիլերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին Լոս Անջելեսի իր տանը քնի մեջ մահացել է ամերիկյան հեռուստատեսությունում առաջին կին կատակերգուներից մեկը` Ֆիլիս Դիլերը: Նա մահացել է 95 տարեկան հասակում, հաղորդում է the Guardian-ը:

Դերասանուհու ընկեր և գործընկեր Խուան Ռիվերսն իր թվիթերում գրել է, որ նա ճանապարհ է հարթել stand-up սերնդի դերասանների համար, ովքեր սկսել են գումար վաստակել սեփական կատակներով: «Միակ ողբերգությունը նրանում է, որ Ֆիլիսը վերջինն էր այն դարաշրջանից, որում համարվում էր, որ կինը պետք է ծիծաղելի տեսք ունենա, որպեսզի ծիծաղելի լինի»,- գրել է Ռիվերսը:

Ֆիլիսն իր վրա է գրավել հասարակության ուշադրությունը 1960-ականների սկզբին, երբ հայտնվել է Բոբ Հոուպի հետ միասին մի քանի հեռուստատեսային կատակերգական շոուներում և երեք կատակերգություններում:

Հեռուստատեսությունում Դիլերը ստեղծել է տնային տնտեսուհու կերպարը` չսանրված մազերով, կարճ զգեստով և ծխափողով ծխախոտ ծխող:

Partner news
 Ուշագրավ
Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։
Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Partner news