«Foreign policy». Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում կարևոր է![]() 21 օգոստոսի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան բանակի գեներալ Մարկ Հերթլինգը, որը վերջերս էր այցելել հարավկովկասյան պետություններ, «Foreign policy » հանդեսում անդրադառնալով Աֆղանստանում անվտանգության պահպանման հիմնախնդրին, կարևորել է Հայաստանի ներդրումը Աֆղանստանում անվտանգության պահպանման գործում: « Հայաստանը վերջերս ցանկություն հայտնեց զորք ուղարկել Կոսովո` մասնակցելու խաղաղարար առաքելությանը ԱՄՆ հրամանատարության ներքո: Ավելի վաղ Հունաստանի ուժերի հետ Կոսովոյում գործընկերությունն ավարտվել էր՝ Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով», -նշում է նա: Ամերիկացի գեներալը դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանը խաղաղարարներ ունի Աֆղանստանում, համապաասխանաբար , գերմանական եւ թուրքական հրամանատարության ներքո: Ամերիկացի գեներալը լավատես է կովկասյան պետությունների հետ Վաշինգտոնի համագործակցության հեռանկարների առումով: «Միացյալ Նահանգների մնայուն աջակցությամբ Կովկասը կմնա կայուն, հուսալի, գործընկերներով աղբյուր, որոնք տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապագայի հիմքն են»,- գրում է գեներալ Մարկ Հերթլինգը: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |