Բոտվիննիկի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք շախմատիստներ

Բոտվիննիկի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք շախմատիստներ

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Բոտվիննիկի հուշամրցաշարին:

Իսկ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լոս Անջելեսի օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և նվաճել երրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (ԱՄՆ):

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվել է երրորդ մրցանակը, տեղեկացնում է armchess.am:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news