Հոգեկան հիվանդ տղամարդը հաղորդել է Կիևի օդանավակայանի ականապատման մասին, տագնապը կեղծ էր![]() 21 օգոստոսի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 5 հազար հոգի են տարհանվել Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանից ականապատման կեղծ ահազանգի պատճառով, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Կիևյան շրջանում Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Ժուկովիչը: Նրա խոսքով, ոստիկանությունը երկու անանուն հաղորդագրություններ է ստացել օդանավակայանի ականապատման մասին: «C, B, F տերմինալներից ընդհանուր առմամբ տարհանվել են շուրջ 5 հազար հոգի»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավարը: Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են այսպես կոչված «ականորդին»: Նա եղել է 1983թ. ծնված տղամարդ, ով հաշվառման տակ է գտնվում հոգեբույժի մոտ: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |