Ինչ՞ կապ ունի ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ![]() 21 օգոստոսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադրձել էր Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և նշել, որ Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգություն, հանդիպելու է համարժեք հակազդեցության: Օգոստոսի 20-ի երեկոյան Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք հեռակառավարման միջոցով պայթեցրեցին ռումբով բեռնված մի մեքենա, պայթյունի հետեւանքով մահացավ 8 , վիրավորվեց` 66 մարդ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ առիթը բաց չթողեցին և հայտարարեցին, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է ԱՍԱԼԱ-ն՝ վկայակոչելով հայտարարությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ՝ ԱՍԱԼԱ-ի վետերան Վազգեն Սիսլյանն ասաց, որ նման մեղադրանքները նորություն չեն.«Թուրքիայում ինչ լինում է, ասում են՝ մենք ենք մեղավոր, մեզ համար դա նորություն չէ»: Վետերանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-յի հայտարարությունը Թուրքիայի ահաբեկչության հետ կապելը պարզապես հերթական դատարկ խոսակցությունն է: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |