Հյուսիսային Կորեայում ավարտել են միջուկային օբյեկտի գմբեթի տեղադրման աշխատանքները![]() 21 օգոստոսի 2012 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան ավարտել է Յոնբենում միջուկային օբյեկտի ռեակտորի գմբեթի տեղադրման աշխատանքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությանը: «Գմբեթի տեղադրումը նշանակալի իրադարձություն է, թեև օբյեկտը կարող է ավարտին հասցվել և ամբողջ հզորությաբ աշխատել միայն մի քանի տարի անց»,-ասվում է «Ջեյնզ» ամսագրի փորձագետի հայտարարությունում: Ըստ նրա գմբեթի տեղադրման մասին տեղեկատվությունը ստացվել է շնորհիվ արբանյակային լուսանկարների, որոնք արվել են օգոստոսի 6-ին: Partner news Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Մասնակցությունը ընտրություններին, որոնց մասնակցել են շուրջ 50 մլն իրանցիներ, կազմել է 80 տոկոս Իրանը փակել է սահմանը, ելնելով անվտանգության նկատառումներից Partner news |