Ռոջեր Ֆեդերերը դարձել է ԱՄՆ Բաց առաջնության առաջին համարը![]() 22 օգոստոսի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային վարկանիշի առաջատար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է ԱՄՆ Բաց առաջնության առաջին համարը, որը մեկնարկում է օգոստոսի 27-ին: Գործող մրցանակակիր սերբ Նովակ Ջոկովիչը 2-րդ համարն է: Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն և US Open-2008 եզրափակչի մասնակից բրիտանացի Էնդի Մարրեյը 3-րդն է: Իսպանացի Ֆերրերը 4-րդն է, ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան 5-րդն է: Աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը բաց կթողնի առաջնությունը` վնասվածքի պատճառով: Դավիթ Նալբանդյանը ևս հանդես կգա առաջնությունում, նա wild card է ստացել: US Open-2012 վիճակահանությունը կկայանա օգոստոսի 23-ին: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |