US Open-ի մրցավարը ձերբակալվել է սուրճի բաժակով ամուսնուն սպանելու մեղադրանքով![]() 22 օգոստոսի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - 70-ամյա Լոիս Գուդմենը, ով մրցավար է ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում, ձերբակալվել է սուրճ բաժակով ամուսնու սպանության մեղադրանքով: Գուդմենը ձերբակալվել է երեքշաբթի օրը Նյու Յորքում: Մրցավարին մեղավոր ճանաչելու դեպքում նրան կարող է սպառնալ ցմահ բանտարկություն: ԱՄՆ թենիսի ասոցիացիայի և US Open-ի սեփականատեր Տիմ Կարիի խոսքով, մրցաշարի կազմակերպիչները չեն իմացել, որ Գուդմենը, ով արդեն 10 տարի մասնակցում է մրցաշարին որպես եզրային մրցավար, գտնվում է հետաքննության տակ: Գուդմենը մեղադրվում է նրանում, որ սուրճի բաժակով սպանել է իր ամուսնուն` 80-ամյա Ալան Գուդմենին: Նա զանգել է ոստիկանություն և հաղորդել, որ ամուսնուն մահացած է գտել իրեն տանը, ենթադրելով, որ ընկել է աստիճաններից այն բանից հետո, երբ սրտի կաթված է ստացել: Սակայն Գուդմենի տանը հետախուզության արդյունքում գտնվել է կոտրված սուրճի բաժակ, ինչը համապատասխանում է զոհի գլխի մի քանի վնասվածքներին: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |