ՀՀ ԿԲ. Հայկական բանկերը չեն կարող ֆինանսական գործարքներ կատարել ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցուցակում ներառված իրանցիների հետ

ՀՀ ԿԲ. Հայկական բանկերը չեն կարող ֆինանսական գործարքներ կատարել ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցուցակում ներառված իրանցիների հետ

PanARMENIAN.Net - Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է: Այդ մասին Երևանում մամլո ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: «Այդ անունները և ցուցակները կարևոր են մեզ համար, ավելին, նրանք ավտոմատացվել են բոլոր բանկերի համապատասխան ծրագրերում, այսինքն, տեխնիկական տեսանկյունից ծրագրերն ի սկզբանե թույլ չեն տա ինչ-որ համընկնումներ այդ անունների հետ»,- ասել է նա:

Ազատյանը հիշեցրել է, որ ԱՄՆ և եվրոպական երկրների իշխանությունները կոչ են անում իրենց բանկերին զերծ մնալ իրանական բանկերի հետ աշխատանքից: «Կցանկանայի նշել, որ բանկերի բաժնետերերն իրենք են սահմանում շատ խիստ պահանջներ իրենց աշխատողների նկատմամբ` առավելագույնս զգույշ լինել և կասկածի տակ չդնել բանկի հեղինակությունը»,- հավելել է նա: Այդ առումով Ազատյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգի ակտիվները բավական փոքր են միջազգային չափանիշների համեմատ, և այն դեպքում, եթե Հայաստանն ինչ-որ խնդիրներ ունենա, ապա դա «լրջորեն կազդի ոչ միայն առանձին բանկի հեղինակության վրա, այլ նաև բանկային համակարգի և ողջ երկրի»:

Միաժամանակ, Ազատյանը նշել է, որ Հայաստանը լավ գործընկերային հարաբերություններ ունի Իրանի ֆինանսական մարմինների հետ: «Մենք փոխանակվում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ, հարցումներ ուղարկում, պատասխաններ ստանում: Ասեմ ավելին, Հայաստանը և Ուկրաինան այսօրվա դրությամբ երաշխավոր են Իրանի համար ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի մեջ մտնելու ճանապարհին»,- ասել է նա:

Հայաստանի Կենտրոնական բանկը չի հապաղել արձագանքելու այսօր Reuters-ի հրապարակած հոդվածին այն մասին, որ Իրանը փորձում է Հայաստանում ընդլայնել իր բանկերի ներկայությունը` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստացմանը: «Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»,-ասվում է ՀՀ ԿԲ հայտարարությունում:

Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:

Ինչ վերաբերում է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին, ապա այն Հայաստանում գործում է դեռևս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլնԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի,այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլորֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---