ՀՀ ԿԲ. Հայաստանը ԵԽ-ում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի

ՀՀ ԿԲ. Հայաստանը ԵԽ-ում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի

PanARMENIAN.Net - 2006-ից սկսած Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոն է ստացվել շուրջ 1000 հաշվետվություն կասկածելի գործարքների մասին, միաժամանակ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում դրանց թիվը կազմել է 150 գործարք: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:

Հիմնականում, նրա խոսքով, կասկածելի են պլաստիկ քարտերով գործարքները, արժեթղթերը, կեղծ նամակները, որոնք մարդիկ ստանում են էլեկտրոնային փոստով, որոնցում տեղեկատվություն է պարունակվում ժառանգություն ստանալու կամ խոշոր շահումի մասին, կան նաև որոշ միջազգային գործարքներ: Նրա խոսքով, Հայաստանում փողերի լվացման առավել ռիսկային ոլորտներից է շինարարության ոլորտը:

Ազատյանը հավելել է, որ կենտրոնը համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Վերջին 5 տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից կենտրոն է ուղորդվել շուրջ 230 հարցում, իսկ 8 ամիսների ընթացքում` 45: Նրա խոսքով, այս տարի արդեն կա դատարանի 18 եզրակացություն և մի քանի հարուցված դատական քննություններ:

Ազատյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում երբեք չի դիտարկվել փողերի լվացման ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի և Ուկրաինայի:

Ազատյանը հաղորդել է, որ վերջին տարիներին կենտրոնը ստացել է շուրջ 36 հարցումներ ֆինանսական հետախուզության միջազգային կառույցներից, միաժամանակ անցած տարի դրանց թիվը կազմել է շուրջ 18:

Partner news
 Ուշագրավ
1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Partner news