Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին

Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային հեռանկարային բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանի և Էրիսլենդի Լարայի մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին, Լաս Վեգասի MGM Grand արենայում:

Այս հանդիպման հաղթողը կդառնա WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ: WBC վարկածով աշխարհի չեմպիոնն է Սաուլ Ալվարեսը, հաղորդում է allboxing.ru-ն:

«Սա իսկական մենամարտ է լինելու, և ես չեմ կասկածում, որ հաղթողը Լարան է լինելու»,-հայտարարել է Golden Boy Promotions ընկերության ղեկավար ՕսկարԴե Լա Հոյան, ով ներկայացնում է Լարայի շահերը:

Ըստ նրա, Լարան հրաշալի բռնցքամարտիկ է, ով պատրաստ է մենամարտելու յուրաքանչյուրի հետ:

Partner news
 Ուշագրավ
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում
Partner news