Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը Սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում![]() 23 օգոստոսի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում գտնվող 100-ից ավելի սիրիահայեր և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին, նշեց օրախնդիր հարցերը: Նախարարն ընդգծեց, որ սիրիահայերի հարցերով նախորդ օրը կայացած խորհրդակցության ընթացքում արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նշվել առանձին խնդիրների լուծման ուղիներ: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայերն իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես օգնում են հասունացած խնդիիրների վերհանմանը, դրանց լուծումների համար ճանապարհներ գտնելուն եւ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն: Հարցերի մեջ, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առավել մեծ տեղ էին զբաղեցնում երեխաներին դպրոցներ տեղավորելու եւ կրթական բնույթի հարցերը, որոնց պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ԿԳՆ ներկայացուցիչը: Սիրիրահայերը մտահոգ էին մասնավորապես դասավանդման լեզվի` արեւելահայերենի հնարավոր դժվարություններ հարուցելու հարցով: Կանխելով մտահոգությունը` նախարար Հակոբյանը նշեց, որ Շահումյանի անվան դպրոցում սիրիահայ երեխաների համար անցկացվում են արեւելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ, որին արդեն իսկ մասնակցել է շուրջ 50 երեխա: Հ.Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաև սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դասարանների բացմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ստեղծվեց սիրիահայերից բաղկացած աշխատանքային խումբ, որը սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |