Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին![]() 23 օգոստոսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline), Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: Ավտո-մոտո փառատոնի կազմակերպիչն է Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիան: Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: 40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձևիStandart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում: «ԱրմենՏել» ընկերության անունից ցանկանում եմ, որ մեր մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն և հաղթանակի անսասան ձգտում: Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում «ԱրմենՏել» ընկերությունը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Միջազգային մրցաշարին մասնակցելու հերթական հրավերը` մեր երիտասարդ մարզիների ևս մեկ հաջողությունն է: Հաճելի է տեսնել, որ մրցաշարից մրցաշար աճում է նրանց վարպետությունը, շատանում են հաղթանակները, բարձրացնելով Հայաստանի էքստրեմալ սպորտի համբավը», - ասաց էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Jeep Trial` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը: Ռաֆթինգ` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6-տեղանող փչովի նավակներով: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Partner news |