Ռիմա Վարժապետյան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է![]() PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: «Այն, որ Հայաստանը ճանաչել է Հոլոքոստը, իսկ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը` ոչ, միանգամայն բացատրելի է: Հոլոքոստը ի սկզբանե հայտնի իրողություն էր ամբողջ աշխարհի համար, և հրեաներն ամեն ինչ արեցին, որպեսզի այն միջազգային ճանաչման արժանացնեն: Մինչդեռ Հայոց ցեղասպանությունն իրագործվելուց հետո երկար տարիներ կոծկվել է, դրա մասին չի խոսվել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բացվեց միայն 50 տարի անց, և հայերը դեռ շատ անելիք ունեն Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը հասնելու համար»,- նշեց նա: Վարժապետյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ յուրաքանչյուր իրեն հարգող մեծահարուստ հրեա նվիրատվություն է կատարում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտին Երուսաղեմում: «Նույնը չենք կարող ասել հայ մեծահարուստների մասին: Եթե պահանջում ենք, որպեսզի օտար երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա առաջին հերթին մենք ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք դրա համար: Այն ամենը, ինչ արվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, շատ նեղ շրջանակների մեջ է կատարվում, դա բավական չէ»,- ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը: Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն իր հերթին հավելեց, որ, այդուհանդերձ, Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունները սառը չի համարում: «Դրանք ջերմ բարեկամական հարաբերություններ են: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացմանը, ապա դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանում բացվի Իսրայելի դեսպանատունը»,- նշեց նա Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |