Ռոն Շեխտեր. Իսրայելը մեծապես կարևորում է այլ երկրներում հրեական համայնքի բարեկեցությունը![]() 23 օգոստոսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հրեաների համայնքի անդամները հիմնականում խառն ամուսնությունների զավակներ են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: «Մեր ունեցած տվյալների համաձայն Հայաստանում այժմ բնակվում է 800-1000 հրեա, որոնց հիմնական մասը կենտրոնացած է Երևանում: Նրանց համար գործում է սինագոգ, մշակութային կենտրոն, դպրոց, հրատարակվում են թերթ, գրքեր»,- պատմեց նա: Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն իր հերթին ընդգծեց, որ Իսրայելը մեծապես կարևորում է այլ երկրներում հրեական համայնքի բարեկեցությունը: «Հրեական սփյուռքն ավելի մեծ թիվ է կազմում, քան Իսրայելի հրեա բնակչությունը: Մենք ունենք 1950թ. ստեղծված «Վերադարձի մասին» օրենք, ըստ որի հրեաների երեք սերունդներ իրավունք ունեն վերադառնալու Իսրայել: Հրեա են համարվում այն սերունդները, որոնց կամ մայրն է հրեա, կամ հայրը, կամ էլ նրանք հրեաների թոռ են: Հայրենադարձության իրավունք ունեն նաև Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչները»,- նշեց հյուպատոսը` հավելելով, որ Իսրայելը մեծ նշանակություն է տալիս հրեաների հայրենադարձությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |