Վարդան Օսկանյանի գործի քննությունը հետաձգվեց

Վարդան Օսկանյանի գործի քննությունը հետաձգվեց

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր նշանակված ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով նիստն հետագվել է մինչև սեպտեմբերի 3-ը:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, պետք է քննի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման, ըստ որի, դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---