
Սիրիական երեք ռազմական ինքնաթիռներ այսօր ներխուժել են Իրաքի օդային տարածք, երբ ավիահարվածներ էին գործում Սիրիական ազատ աբանակի դիրքերի վրա, որոնք կենտրոնաած են սահմանամերձ հատվածում: Կործանիչները արևմտյան Անբար նահանգի երկնքում 15 րոպե շարունակ թռչել են նվազագույն բարձրության վրա:
Իրաքյան ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով, ռազմական ինքնաթիռները ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել Իրաքի սահմանից 10 կմ հեռավորությամբ տեղակայված Աբու-Քեմալին, որտեղ և կուտակվել էին գրոհայինները:
Մինչ այդ պաշտոնական Դամասկոսը միջադեպի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: