Նավթն էժանանում է ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության ֆոնին

Նավթն էժանանում է ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստների հայտերի քանակի վիճակագրության ֆոնին, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպումների, վկայում են վաճառքի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 08:53-ին WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան նավթի գինը նվազել է 0,49 դոլարով կամ 0,51 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,78 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 դոլարով կամ 0,3 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114,67 դոլար:

Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստների հայտերի քանակն ավելացել է 4 հազարով և կազմել 372 հազար:

Վաճառքի մասնակիցները զգուշությամբ սպասում են Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հետ Սամարասի հանդիպման արդյունքներին:

Partner news
 Ուշագրավ
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Partner news