Լենս Արմսթրոնգը ցմահ հեռացվելու է պրոֆեսիոնալ հեծանվասպորտից և զրկվելու է «Տուր դը Ֆրանսի» 7 տիտղոսներից![]() 24 օգոստոսի 2012 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը այլևս չի պայքարելու USADA-ի` դոպինգ օգտագործելու մեղադրանքների դեմ: Արմսթրոնգը մեղադրվում է մի շարք հակադոպինգային կանոններ խախտելու մեջ` սկսած արգելված դեղամիջոցներ օգատգործելուց մինչև դոպինգի տարածում և այլ մարզիկներին արգելված դեղամիջոցներ օգտագործել հրահրում: Նրան սպառնում է պրոֆեսիոնալ սպորտից ցմահ հեռացում և բոլոր նվաճած մրցանակներից զրկում: « Ես գիտեմ` ով է հաղթել «Տուր դը Ֆրանսի»` աշխարհի ամենաբարդ մրցույթի, 7 մրցավազքերում: Դա կարող է անել միայն ամենաուժեղը: Դա ինձանից ոչ ոք չի խլի»,-հայտարարել է հեծանվորդը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |