Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն

Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իսրայելի ցեղասպանության թանգարանները կհամագործակցեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը: Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Իսրայելի պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: «Թանգարանի հուշամատյանում գրառում կատարելուց ես թանգարանի ղեկավարությանն առաջարկեցի համագործակցել Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի հետ: Մեր երկու ժողովուրդները մարդկային այդ ոճիրի զոհն են դարձել և այժմ մենք մեր պատմության ցավոտ էջերը հանրությանը մատուցելու խնդիր ունենք: Ես կարծում եմ, որ թանգարանների փոխգործակցությունը արդյունավետ կլինի ցուցանմուշների ընտրության, ցուցասրահի կազմակերպման և առկա նյութերի ներկայացման հարցում փորձի փոխանակության տեսակետից»,- նշեց Էդելշտեյնը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Երուսաղեմում Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանի միջև համագործակցության ծրագիրն արդեն մշակվում է:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news