Հայ ուսանողներին Շվեյցարիայում սովորելու համար կրթաթոշակ է հատկացվել24 օգոստոսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Համադաշնության Օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը 2013-2014թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնել ՀՀ քաղաքացիներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառության համար: Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր: Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները: Դիմումաթերթիկները հասանելի են «Լույս» հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |