10 փետրվարի 2005 - 17:38 AMT
ՔՎԵԲԵՔՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԲՐՈՆԶԵ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Հայ երգահան Կոմիտասի կիսանդրին կտեղադրվի Քվեբեքի հանրային զբոսայգում: Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը եւ Հայաստանի նկարիչների միությունը հայտարարել են բաց մրցույթ Կոմիտասի լավագույն բրոնզաձույլ քանդակի համար: «Արմենպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` մինչեւ մարտի 20-ը Նկարիչների միություն ներկայացնելով երկու լուսանկար եւ գիպսե մոդել:
Մրցույթում հաղթող ճանաչված (առաջին տեղ) աշխատանքը պետք է պատրաստ լինի մինչեւ ապրիլի 15-ը, նրա հեղինակը կստանա 5000 դոլար մրցանակ: Մրցույթի կազմակերպմանը աջակցել է Կանադայի հայ համայնքը: Մրցույթում կլինեն նաեւ 1 երկրորդ, 3 երրորդ եւ 1 խրախուսական մրցանակներ: