Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հայտարարել է, որ Իրանը ոչ մի խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի կողմից անցկացվող հետաքննության հետ` կապված ԻԻՀ միջուկային օբյեկտների հետ: Սակայն, Աբասիի խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն պետք է համոզիչ փաստարկներ ունենա իր պնդումների օգտին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Անցած տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն զեկույց է հրապարակել, որում նշվել է Պարչին ռազմաբազայում հնարավոր միջուկային փորձարկումների մասին: Զեկույցի համաձայն, Իրանը, հավանական է, անցկացրել է չեզոք դետոնատորի փորձարկումներ, որն օգտագործվում է միջուկային ռումբերում:
Իրանը հերքել է մեղադրանքները, սակայն մինչև հիմա թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ տեսուչներին այցելել Պարչին:
Աբասին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ տեսուչները կարող են ժամանել Իրան, երբ ցանկանան: «Համոզիչ փաստարկներ ներկայացնելով` ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա երկու ժամում իրանական կողմից թույլտվություն ստանալ հետաքննություն անցկացնելու համար, և մենք թույլ կտանք այցելել միջուկային օբյեկտներ»,- ասել է նա:
Աբասիի խոսքով, Իրանը կարծում է, որ Ամանոյի վերջին ամենամյա զեկույցը 50 տոկոսով «անհիմն է և անօգուտ»: