«Հայազն» Միությունը առաջարկում է բուհերում անվճար տեղեր հատկացնել սիրիահայ ուսանողների համար

«Հայազն» Միությունը առաջարկում է բուհերում անվճար տեղեր հատկացնել սիրիահայ ուսանողների համար

PanARMENIAN.Net - «Հայազն» Միությունը նամակ-առաջարկով դիմել է ՀՀ Կառավարությանը: Միությունը առաջարկում է ՀՀ բուհերում պետական պատվերով անվճար տեղեր հատկացնել Սիրիայից հայրենադարձված ուսանողների համար: « Սիրիայից եկած երիտասարդների մեջ զգալի թիվ են

կազմում այն երիտասարդները,ովքեր ցանկություն են հայտնում ուսում ստանալ հայրենիքում,սակայն պատերազմական դրությունից փախած,սեփական ունեցվածքը Սիրիայում թողած մեր հայրենակիցներից քչերն ունեն հնարավորություն Հայաստանի պետական ԲՈՒՀերի ուսման վարձերը ինքնուրույն վճարելու:

Համոզված ենք,որ նորմալ ուսում ստանալուց հետո այդ երիտասարդներից շատերը մնալով հայրենիքում,կդառնան երկրին պիտանի մասնագետներ», - ասված է «Հայազն» Միություն նամակում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---