Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» Լիբանանի կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել

Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» Լիբանանի կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել

PanARMENIAN.Net - Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» կինոնկարը Լիբանանի 10-րդ հոբելյանական կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել: 34 րոպեանոց կինոժապավենին մրցանակ է շնորհվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) կողմից` $6 500: Խաղարկային ֆիլմերից հատուկ մրցանակ է ստացել Ալեն Սաումայի «Կապույտ գիծը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվող լավագույն վավերագրական ֆիլմի կոչմանը և $3 000-ին արժանացել է Ուիսամ Թանիոսի «Հետևանքը»: Հատուկ մրցանակը բաժին է հասել Ամանդա-Հոմսի Օթոսոնի «Յասադն ու հակասությունների թագուհին»:

Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել և $1 000 պարգև ստացել Նաղամ Աբուդի «Պատուհանից այն կողմ» կինոնկարը, իսկ հատուկ մրցանակը ստացել է Պասկալ Աբու Համրայի «Ձիթապտղի ծառերն իմ հետևում» ֆիլմը:

Լիբանանի կինոփառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 23-26 մայրաքաղաք Բեյրութում: Բացի Թամարա Ստեփանյանից, փառատոնին «Բեշիրը նրանց համար այն էր, ինչ Բոուին ինձ համար» ֆիլմով մասնակցում էր ևս մեկ հայազգի ռեժիսոր` Փանոս Աբրահամյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---