Նավթը տարբեր ուղղություններով է սակարկվում Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի հետևանքների վտանգի ֆոնին

Նավթը տարբեր ուղղություններով է սակարկվում Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի հետևանքների վտանգի ֆոնին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին նավթը տարբեր ուղղություններով է սակարկվում Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի հետևանքների վերաբերյալ իշխանությունների և շուկայի մասնակիցների մտավախությունների ֆոնի վրա, վկայում են վաճառքի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 09:05 դրությամբ ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05 դոլարով կամ 0,05 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,42 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.02 դոլարով կամ 0.02 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 112.28 դոլար:

Ավելի ուշ վաճառքի ընթացքում Նավթի ամերիկյան ինստիտուտը կհրապարակի ԱՄՆ պահեստներում հումքի պաշարների մասին տվյալները: Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, պաշարները կրճատվել են երկու միլիոն բարելով, իսկ վառելիքի պաշարները` 1.4 միլիոն բարելով, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

Partner news
 Ուշագրավ
«Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը
Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
Partner news