Նոբելյան մրցանակակիրները կդասախոսեն Երևանում

Նոբելյան մրցանակակիրները  կդասախոսեն Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան Նոբելյան մրցանակակիրները: Դասախոսությունները հիմնականում կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականների և ուսանողների համար են: Նոբելյան մրցանակակաիր երկու գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում Նոբելյան մրցանակ ստացած, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին կանդրադառնան մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման պատճառներին:

Դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և կբարձրացվի վերջինիս մրցունակությունը։ Ծրագիր կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:։

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news