Հայաստանը պետք է հակազդի Թուրքիային եվրասիական ինտեգրման շրջանակում, գտնում է Լևոն Շիրինյանը

Հայաստանը պետք է հակազդի Թուրքիային եվրասիական ինտեգրման շրջանակում, գտնում է Լևոն Շիրինյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ուշադիր հետևեի եվրասիական ինտեգրման գործընթացին, որի հիման վրա ժամանակին տեղի ունեցավ բոլշևիկների ու քեմալական Թուրքիայի մերձեցումը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Հաշվի առնելով, որ նման մերձեցում այժմ չի կարող տեղի ունենալ, մենք պետք է աշխատենք ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան կարևոր է հայկական սեպի առկայությունը (Թուրքիայի ու Միջին Ասիայի թրքական պետությունների միջև-խմբ.)»,-նշել է նա:

Քաղաքագետը կարևորել է Հայաստանի համար Ջավախքի ու Նախիջևանի հարցերը, հորդորելով ռուս գործընկերներից պահանջել բացահայտել Կարսի պայմանագրով Նախիջևանն Ադրբեջանին հանձնելու բոլոր մանրամասները:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա, ըստ Շիրինյանի, եվրասիական ինտեգրման իսկական նպատակը ուժի ռուսկան բևեռի ուժեղացնում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---