ՎիվաՍել-ՄՏՍ-ից մոդեմ ձեռք բերողները «Chevrolet Camaro» շահելու հնարավորություն կունենան![]() 28 օգոստոսի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ այսօրվաից մինչև դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ», «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ: Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաև բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները ևս կմասնակցեն վիճակահանությանը: Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների և փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ: Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաև Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ և MTS Touch 551 հեռախոսներ: Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա: Partner news Կորպորացիայի հայտարարության մեջ ասվում է, որ Apple-ն անհատական տեղեկատվության պաշտպանությունը միշտ գերակայություն է համարել Կորպորացիաները պարզաբանել են, որ այդ հարցումների մասին տվյալների հրապարակումը հնարավոր դարձավ այդ մարմինների հետ պայմանավորվածության արդյունքում Beeline «Գեղեցիկ համարներ»-ն արդեն կարելի է ընտրել Telcell տերմինալների միջոցով Լուրեր են շրջանառվում, որ Apple-ը 2013թ. աշնանը կներկայացնի բյուջետային iPhone պլաստիկ կորպուսով՝ iPhone 5S-ի հետ միաժամանակ Partner news |