Հոկտեմբերի 4-6-ըԵրևանում կանցկացվի «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» համաժողովը![]() 28 օգոստոսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ: Համաժողովի օրերին նախատեսվում է մասնակիցների հանդիպումներ ՀՀ պետական այրերի, անվանի մարդկանց և հանրության հետ, ինչպես նաև շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ: Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |