Մահացել է Գառզուի աշակերտ Արմանդ Թաթոսյանը28 օգոստոսի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալում 61 տարեկանում մահացել է կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսյանը: Օգոստոսի 23-ին վրա հասած մահվան մասին երեքշաբթի օրը հայտնել է նրա քույրը` Մերի Թաթոսյանը: 2007 թվականից ի վեր, երբ նկարիչը կաթվածահար եղավ և զրկվեց նկարելու ընդունակությունից, նրա մասին հոգ էր տանում քույրը, հաղորդում է Global News-ը: Արմանդ Թաթոսյանը ծնվել է Եգիպտոսում և արվեստին ծանոթացել պապի շնորհիվ: Թաթոսյանը նկարչական կրթությունը ստացել է ֆրանսահայ հանրահայտ նկարիչ և ճարտարապետ Ժան Գառզուի և նկարիչ Բեռնար Բուֆեի մոտ: Թաթոսյանը նաև որմանկարչություն է ուսանել Իտալիայում` Կարարայի ակադեմիայում: 1973թ. նա դարձավ Կանադայի Արվեստի թագավորական ակադեմիայի ամենաերիտասարդ անդամը: Թաթոսյանը հիմնականում աբստրակտ ոճով էր ստեղծագործում, պատկերում էր բնանկարներ և նատյուրմորտներ, աշխատում էր յուղաներկով: Նրա առանձնացող ոճը ստացավ «Թաթոսյանիզմ» անվանումը: Արմանդ Թաթոսյանի աշխատանքները ցուցադրվում են Կվեբեկի, ինչպես նաև Հունաստանի, Իտալիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների թանգարաններում, Կանադայի Ազգային պատկերասրահում և այլուր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |