Գ. Մինասյան. Կառավարական հակաճգնաժամային ծրագիրը չի կարող հիմք հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար![]() 28 օգոստոսի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հակաճգնաժամային ծրագրին ուղղված քայլերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության աշխատանքի արդյունքն են, ինչի հետևանքով երկիրն այսօրվա դրությամբ գրանցում է կայուն տնտեսական աճ, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար: Այս մասին օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նաև կասկածի տակ չի առնում 2011թ պետբյուջեի կատարողականը: Այս առնչությամբ պատգամավորը հիշեցրել է, որ ի պատասխան այս հայտարարության իշխող ՀՀԿ ներկայացուցիչը համարժեք է արձագանքել` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը: «Խոցելի կետեր չկան միայն Աստվածաշնչում, մյուս բոլոր տեղերում դրանք առկա են»,-ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ցանկացած ձևաչափ, ցանկացած հանգամանք, որը կարող է հանգեցնել դրան և այդ ուղղությամբ քայլերը ողջունվում են ԲՀԿ կողմից: Նման հայտարարություն «Հայկական ժամանակ» պարբերականին արել է ԲՀԿ մամլո քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ի պատասխան այն հարցին, արդյոք կարող է 2011-ի պետբյուջեի կատարողականը պատճառ հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար: Զեկույցն արդեն տեղադրված է կառավարության կայքում, որը աշնանը պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը: Եթե փաստաթուղթը չհաստատվի, կառաջանա կառավարությանը չվստահելու հարց: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |