Ադրբեջանցի զինվորը ծեծկռտուքի ժամանակ դանակով սպանել է իր զինակցին![]() 28 օգոստոսի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ ճակատային զորամասերից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, զինվորներ Սարբալաև Սեվմյատ Սարբալա օղլուն և Ալիև Օրհան Ռովշան օղլուն վիճել են: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Սարբալաևը դանակով վիրավորել է Ալիևին: Վիրավոր զինվորը շտապ հոսպիտալացվել է, սակայն, նրան չի հաջողվել փրկել: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը ԱՊԱ-ի հարցումը զինվորի մահվան վերաբերյալ հաստատել է: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Միջադեպի արդյունքում մահացած Ալիևը զորակոչվել էր Կյուրդամիրի շրջանից, իսկ Սարբալաևը՝ Մասալինի շրջանից: Ալիևին մնում էր ծառայել ընդամենը երկու ամիս: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |