Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն![]() 28 օգոստոսի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերից առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը՝ «Կանաչաստան» ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են «Կանաչաստան» ՀԿ-ի լրատվական ծառայությունից, աոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը: Փառատոնն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: Ծրագիրը քաջալերում և աջակցում է ակտիվ երիտասարդներին, ովքեր ցանկանում են անդրադառնալ առանցքային սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի` նորարար մեդիա բովանդակության ստեղծման և որակյալ սոցիալական գովազդի պատրաստման միջոցով: Հնարավորություն է ընձեռվում սեպտեմբերի 10-15-ը մասնակցել ոլորտի փորձագետների կողմից անցկացվող սեմինարներին: Դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը: Կներկայացվեն սոցիալական գովազդի սկզբունքները, տեխնոլոգիայի պատշաճ կիրառումը, ինչպես նաև մոնտաժի հիմունքները: Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի սեմինարներին և մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, քաղաքացիական խմբերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 18-ից 35 տարեկան ցանկացած ոք, ովհետաքրքրված է սոցիալական գովազդի թեմայով և պատրաստմամբ: Հաղթող մասնակցին սոցիալական գովազդը եթերում հեռարձակելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |