ՆԱՏՕ-ում ի հայտ է եկել նոր պաշտոն` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ում ի հայտ է եկել նոր պաշտոն` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը նորվեգացի դիվանագետ Մարի Սկարեին նշանակել է կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հաղորդում է դաշինքի մամլո ծառայությունը:

Այս պաշտոնը ՆԱՏՕ-ում հայտնվել է առաջին անգամ: Նոր հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրներն են լինելու ՄԱԿ-ի ԱԽ-ի` կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի և դրան առնչվող բանաձևերի իրականացմանն աջակցելը:

Ինչպես նշել է Ռասմուսսենը, «հատուկ ներկայացուցչի նշանակումը ցույց է տալիս, թե որքան է ՆԱՏՕ-ն գնահատում կանանց յուրահատուկ ավանդը զինված ուժերում և օպերացիաներում, ինչպես նաև նրանց դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման հարցում»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---