ՌԴ ԱԳՆ. Այլ երկրների կողմից սիրիացի ապստամբներին օգնություն ցուցաբերելը սպառնում է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳՆ. Այլ երկրների կողմից սիրիացի ապստամբներին օգնություն ցուցաբերելը սպառնում է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Այլ երկրների կողմից սիրիացի ապստամբներին ֆինանսական, ռազմական և հետախուզական աջակցություն տրամադրումը սպառնում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքում, ասվում է երեքշաբթի օրը հրապարակված ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրությունում:

Մոտ մեկ շաբաթ առաջ բրիտանական Sunday Times պարբերականը հաղորդել է, որ բրիտանական հետախուզությունն աջակցություն է ցուցաբերում սիրիական ընդդիմությանը` կառավարական զորքերի դեմ պայքարում:

Հաղորդագրությունում նշվում է, որ նման աջակցությունը ընդդիմությանը հնարավորություն կտա շարունակել բանակցություններից հրաժարվել, ինչը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին, Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին և ժնևյան պայմանավորվածություններին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---