Իրանը չի պատրաստվում Չմիանալու շարժման երկրների պատվիրակություններին ցույց տալ իր միջուկային օբյեկտները

Իրանը չի պատրաստվում Չմիանալու շարժման երկրների պատվիրակություններին ցույց տալ իր միջուկային օբյեկտները

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում Չմիանալու շարժման երկրների պատվիրակություններին ցույց տալ իր միջուկային օբյեկտները, երեքշաբթի օրը հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Չմիանալու շարժման գագաթնաժողովի մասնակից-պետությունների պատվիրակությունների անդամները խնդրեն այցելել միջուկային օբյեկտներ, Թեհրանը կմտածի խնդրանքի շուրջ:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները, ԱԳ փոխնախարարին հղումով, հաղորդել էին, որ երկրի իշխանությունները կարող են Չմիանալու շարժման գագաթնաժողովի մասնակից-պետությունների պատվիրակությունների անդամներին ցուցադրել որոշ միջուկային օբյեկտներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---