Դասական արվեստը նախընտրող հասարակության իրակա՞ն դեմքը![]() PanARMENIAN.Net - Երեկոյան Երևանի կամերային երաժշտության տանը հայտնի դաշնակահար Վիլլի Սարգսյանի 80-ամյակին նվիրված համերգ-նվիրաբերում էր: Համերգ-նվիրաբերում ասելով հասկանում ենք, իհարկե, «մուտքն ազատ է»: Ազատ էր: Դահլիճը լիքն էր, բայց ոչ լեփ-լեցուն: Սկզբում ուշադրություն չէի դարձրել, բայց քիչ անց նկատեցի` հիմնականում հանդիսատեսը միջին տարիքի էր, իսկ գերակշռում էին տարեցները: Այսպես ասած, մշակույթը սիրող և քննադատող «ջահելների» թիվը քիչ էր: Երեկ ամբողջ օրվա ընթացքում քննարկվում էր նախօրեին Կասկադում տեղադրված ոչ-դասական արվեստին պատկանող «տկլոր կնոջ» արձանը. ու՞ր էին այդ երիտասարդները երեկոյան, երբ հենց դասական երաժշտություն էր ներկայացվում, ովքեր մինչ այդ ամպագոռգոռ մեկնաբանություններ էին գրում քանդակի նկարների տակ, թե ինչպե՞ս կարելի է մայրաքաղաքի կենտրոնում նման արվեստի գործ ցուցադրել: Հա... Երևի Facebook-ում comment էին գրում... Համերգի առաջին մասը վերջացավ, 15 րոպե ընդմիջումից հետո դահլիճում մնացել էր ներկաների կեսը: Շոպեն, Շուբերտ, Շոստակովիչ, Շուման, Բրամս, Գրանադոս... Կարծում եմ` դասական երաժշտության սիրահարները կհասկանան համերգի մակարդակը: Ենթադրում եմ նաև, որ դահլիճը լքելու պատճառը համերգի որակի մեջ չէր: Հավատացեք` շոգն էլ չէր (դահլիճում բավական հով էր): Այդ դեպքում` ի՞նչը: Ի՞նչ է ստացվում` շրջապատի՞ն ենք համոզում, որ դասական մշակույթի սիրահար ենք, իսկ իրականում դրան մասնակից դառնալուն պես, առաջին գործողությունից հետո շտապում ենք լքե՞լ դահլիճը: Խոսում ենք դասական մշակույթից, միևնույն ժամանակ ցուցադրելով մեր իրակա՞ն` դասականից շատ հեռու դեմքը. ինքներդ եզրակացրեք: Մանե Եփրեմյան / PanARMENIAN News Partner news
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը «Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Partner news |