29 օգոստոսի 2012 - 14:57 AMT
Քաղաքապետն արձագանքել է 8-ամյա տղայի նամակին

Երևան քաղաքի 8-ամյա բնակիչ Աշոտը և նրա ընկերները նամակ են գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ խնդրել են իրենց համար «դարպասներով, խոտով ու գծերով» ֆուտբոլի դաշտ կառուցել: Աշոտիկը խնդրել էր նաև իր քրոջ և նրա ընկերուհիների համար խաղահրապարակ կառուցել: Տղայի մայրը նրա նամակը տեղադրել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Տարոն Մարգարյանը արձագանքել է երեխայի նամակին` հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանն առաջիկա նախագծերում կներառի ֆուտբոլի դաշտի և խաղահրապարակի կառուցումը: