«Ժառանգությունն» առաջարկում է բողոքարկել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը![]() 29 օգոստոսի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը: Այսպիսով, մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից Հայաստանի Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվերակության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Նշված հակասությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով էլ խմբակցությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |