Թեհրանում մեկնարկում է Չմիավորված երկրների շարժման 16-րդ գագաթաժողովը![]() 30 օգոստոսի 2012 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թեհրանում բացվում է Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովը: Երկու օրերի ընթացքում Թեհրանը կընդունի չմիացած պետությունների 16-րդ հանդիպման առաջնորդներին: Դրան կմասնակցեն 24 նախագահներ, երեք թագավորներ և շուրջ 80 վարչապետներ ու նախարարներ: Գագաթնաժողովի առանցքային թեմաները կդառնան իրանական միջուկային ծրագիրը և Սիրիայում հակամարտության կարգավորումը: Բացի դրանից, պլանավորվում է քննարկել հարցեր` կապված մարդու իրավունքներին հետևելու հետ, իրաքյան, պաղեստինական, աֆղանական խնդիրները, ինչպես նաև Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի սոցիալական և տնտեսական զարգացման արդի ասպեկտները: Նախապատրաստական հանդիպումների ընթացքում Թեհրանը հանդես է եկել Սիրիայի հարցով կոնտակտային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որի մեջ, նրա ներկայացուցիչներից բացի, պետք է ընդգրկվեն Վելեսուելան և Եգիպտոսը: Այս կառույցի խնդիրը կլինի Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև կապերի հաստատումը և ստեղծված իրավիճակից դուրս գալու միասնական որոշման մշակումը: Ինչպես նշել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, այս խնդիրը պետք է կարգավորել «բացառապես խաղաղ ճանապարհով»: Դրա հետ կապված ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ժամանել է Թեհրան ՉՇ գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է սիրիական հակամարտության լուծման մեջ Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը: «Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ իրանական իշխանություններին, որ դուք կարող եք դրական և չափազանց կարևոր դեր խաղալ միջազգային հասարակությունում և Մերձավոր Արևեքում առկա խնդիրների կարգավորման, և առաջին հերթին, Սիրիայում հակամարտության կարգավորման մեջ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հանդիպման նախաշեմին Ահմադինեժադը թույլ է տվել բարձրաստիճան հյուրերին այցելել երկրի միջուկային օբյեկտներ, «եթե նրանց մոտ այդպիսի ցանկություն ծագի»: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |