«Փուչիկների» գործով դատավարությունը կրկին հետաձգվեց

«Փուչիկների» գործով դատավարությունը  կրկին հետաձգվեց

PanARMENIAN.Net - «Փուչիկների» գործով դատավարությունն այսօր հետաձգվց մինչև սեպտեմբերի 14-ը, քանի որ մեղադրյալը չէր ներկայացել դատարն:

Դատարան են ներկայացել տուժողներից 79-ը, ովքեր իրենց խոսքում ասել են, որ մեղավորը չի կարող մեկ մարդ լինել։

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին նախըտրական համերգի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էր ստացել 154 մարդ:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին ՝Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news