Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան30 օգոստոսի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվի Ադրբեջան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գուրգեն Սաֆարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Նազելի Վարդանյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե սկսվել է Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու գործընթացը: Ըստ փաստաբանի, եթե Սաֆարովն էքստրադիցիայի ենթարկվի ու ազատ արձակվի, ոչ Հայաստանը, ոչ Հունգարիան, ըստ միջազգային օրենսդրության, այլևս ոչինչ չեն կարողանա անել: Այդ առնչությամբ Վարդանյանը կարևորել է այն հանգամանքը, որ արդեն այժմ հարկավոր է Հունգարիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սաֆարովի էքստրադիցիան ինքնաբերաբար կնշանակի, որ նա կխուսափի արժանի պատժից՝ հաշվի առնելով, որ նրան Ադրբեջանում ոչ թե մարդասպան են համարում, այլ «ազգային հերոս»: «Նույնիսկ նրանց փաստաբանը դատարանում խոստովանեց, որ հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չէ»,-ասել է նա: Վարդանյանի հետ համաձայն էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ հենց այդ նպատակով Հայաստանի 80 ՀԿ-ներ ստորագրահավաք են սկսել, նպատակ ունենալով դիմել Հունգարիայի իշխանություններին, որպեսզի կանխվի Սաֆարովի էքստրադիցիան: Նա նաև չի հաստատել, որ ակցիան կապված է Հայաստանի իշխանությունների հետ՝ նշելով, որ պետական կառույցները, մասնավորապես ԱԳՆ-ն, պետք է առավել ակտիվ լինեն այս հարցում, մասնավորապես, հարցում հղեն և պարզեն, թե իրոք սկսվել է Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ինչպես օրերս հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սաֆարովի գործը բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ կարևոր ասպեկտ, այն է, որ ադրբեջանցի սպաները ուսոցում են անցնում Թուրքիայի հատուկ ջոկատներում, որոնք գտնվում են գրավյալ Հյուսիսային Կիպրոսի տարածքում: «Ի՞նչ են անում ադրբեջանցի սպաները Կիպրոսում: Նրանց այնտեղ սովորեցնում են սպանել, դա պարզ է դառնում Սաֆարովի գործողություններից, որը նախապես կացին էր գնել, սրել էր այն ու ի վերջո կացնահարել հայ զինվորականին»,-հավելել է նա: Ինչպես նշել է Դեմոյանը, Սաֆարովի գործում մեծ դերակատարություն ունեցավ դատավոր Անդրեա Վասկուտտին, որը «կարողացավ հասնել դատապարտյալի արդարացի դատական փորձաքննությանը, որի արդյունքում ապացուցվեց, որ Սաֆարովը մեղսունակ է և կանխամտածված է կատարել սպանությունը»: Վերջում Դեմոյանը հայտարարեց, որ «Սաֆարովի դատավճիռը Ադրբեջանի ղեկավարության դատավճիռն է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |