ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում հետաձգվել են մինչև սեպտեմբերի 15-19

ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում հետաձգվել են մինչև սեպտեմբերի 15-19

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Համագործակցություն 2012» զորավարժությունը, որ կայանալու է Հայաստանում հայտարարված սեպտեմբերի 3-8-ի փոխարեն տեղի կունենա սեպտեմբերի 15-19: Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, զորավարժությունները հետաձգվել են հայկական կողմի խնդրանքով տեխնիկական պատճառներով:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, զորավարժությունների ժամանակ, որոնք կանցնեն «Բաղրամյան» զորավարժարանում, կմշակվի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զորամիավորումներն ու հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ միջազգային դիտորդները: Մասնակիցների ընդհանուր թիվը կհասնի 2000:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
Partner news