Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Չմիավորված երկրների շարժման հետ![]() 30 օգոստոսի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույն է հղել Չմիավորված երկրների շարժման մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ կազմակերպության հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում: «Ռուսաստանը հետևողականորեն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ձգտելով ստեղծել առանց դեմառկայության գծերի անվտանգության միասնական տարածք»,-գրել է Պուտինը: Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովը մեկնարկել է Թեհրանում երեք օր առաջ և կավարտվի ուրբաթ օրը: Գագաթաժողովի նպատակն է գտնել սիրիական ճգնաժամի հաղթահարման ընդունելի ուղիներ: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |