Արմեն Գևորգյանը հուշամեդալ է հանձնել USAID հայկական գրասենյակի ղեկավար Ջեթինդեր Չիմային![]() 30 օգոստոսի 2012 - 21:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարևոր գործընկերներից է և աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին: Նա հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում և համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաև ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»: Փոխվարչապետը նաև ընդգծեց Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը և նրան հանձնեց Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ համարեց համագործակցությունը: Անդրադառնալով տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարևորեց ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը վստահություն հայտնեց, որ հետագայում ևս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը: Partner news Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Partner news |