«Հրապարակ». Եզդի թեկնածուն բացահայտել է ՀՀԿ-ական թեկնածուի ապօրինությունները

«Հրապարակ». Եզդի թեկնածուն բացահայտել է ՀՀԿ-ական թեկնածուի ապօրինությունները

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ «Հրապարակին» հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում: Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպել է: Ըստ Նամոյանի, Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ ավելի մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասել է նա: Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news